Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:37
07.04.23
99

Թուրքիայում Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկելու է Հարավային Կովկասի և ԼՂ-ի հարցերը

Անկարայում սկսել են բանակցել Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Լավրովն ու Չավուշօղլուն Թուրքիայում քննարկելու են Հարավային Կովկասում անվտանգային խնդիրները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում  և Ուկրաինայում:  

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ պլանավորվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցությունը խորացնելու հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնումը, կոմունիկացիաների և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնումը։