Լրահոս
Միջազգային
14:45
05.02.23
104

Թուրքիայում ավտոբուսի վթարը առնվազն 8 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Թուրքիայի ավտոմայրուղիներից մեկում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով ութ մարդ զոհվել է, առնվազն 36-ը՝ վիրավորվել, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է TGRT-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսը Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրից շարժվում էր դեպի երկրի արևմուտքում գտնվող Բոդրում հանգստավայր։

«Հայդարլի գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով ութ մարդ մահացել է, 36-ը՝ վիրավորվել, ավտոբուսի տակից երեք հոգու փորձ է արվում դուրս բերել»,- հայտնում է հեռուստաալիքը։