Լրահոս
Քաղաքական
13:15
19.10.22
147

Թուրքիային հիացրել են Հայաստանի կառավարության գործողությունները

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը կոչ է արել հայկական Սփյուռքին աջակցել Հայաստանի կառավարության գործողություններին, որոնք, Կալինի խոսքով, «արժանի են հիացմունքի»: 

Էրդողանի պաշտոնական ներկայացուցչի պնդմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար պետք է առաջ գնալ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: