Լրահոս
Աշխարհ
10:50
06.01.23
155

Թուրքիայի՝ Turkiye անվանման նոր գրությունը խառնաշփոթ է առաջացրել

Img default alt hy

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ընդունել է Թուրքիայի նախընտրած անունը՝ Turkiye,  մի քանի ամիս երկմտելուց հետո, News.am-ի փոխանցմամբ` գրում է AP-ը։

Պետդեպը կարգադրել է, որ նոր պաշտոնական փաստաթղթերում նշվի Turkiye՝ թեև արտասանությունը չի փոխվի։   

Պետդեպարտամենտի կայքում, ոչ էլ միջազգային հարաբերությունների ուղեցույցում փոփոխություններ չեն կատարվել։

Այս քայլը ձեռնարկվում է այս ամսվա վերջին սպասվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի Վաշինգտոն այցից առաջ, որի ընթացքում օրակարգում կլինի Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը և ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի ընդունմանը նրա դիմադրությունը: 

Փոփոխության մասին հայտնի է դարձել, երբ Պետդեպարտամենտը հայտարարություն է հրապարակել՝ ի պաշտպանություն Գանձապետարանի որոշման ՝ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հետ կապված մի քանի գործարարների և ընկերությունների դեմ՝ «Իսլամական պետությանն» աջակցելու համար: Ավելի ուշ դա հաստատել են Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ։

Անցյալ տարի Թուրքիան միջազգային ֆորումներում խնդրել է փոխել իր անունը Turkiye, և մեծամասնությունը, ներառյալ ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն, անցել են նոր գրության։