Լրահոս
Հայաստան
12:42
28.03.22
535

Թուրքիայի քաղաքացիները ՀՀ-ում 72 գույք են ձեռք բերել, իսկ Ադրբեջանի քաղաքացիները՝ 5․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Img default alt hy

Հայաստանում գույք ձեռք բերելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ ՀՀ-ում ոչ գյուղատնտեսական նշանակության անշարժ գույք կարող են ձեռք բերել ցանկացած պետության քաղաքացիներ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Եթե չեմ սխալվում 2002 թվականից սկսած իրավունքների գրանցման կետից սկսած մինչև այսօր ունեցել ենք 72 միավոր անշարժ գույքի ձեռքբերում Թուրքիայի քաղաքացիների կողմից։ Դրանց մեծ մասը բնակարաններ էին, մի հատվածը հասարակական փոքր օբյեկտներ և այլն: Այստեղ մենք որևէ խնդիր չենք տեսնում:

Իսկ երբ Ադրբեջանի քաղաքացիներն այստեղ գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր: Այսինքն իրենք գալիս են, մեզ մոտ ստանում են ճամփորդական անձնագիր: Այդ անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում  ձեր նշած մտավախությունները փարատվում են: Ինքը գալիս է, ձեռք է բերում անշարժ գույք: Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5-6 հոգի են»,- ասել է Թովմասյանը:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք վերջին շրջանում է նկատվել գույք ձեռք բերելու ակտիվությունը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների կողմից, Կադաստրի կոմիտեի ղեկավարը բացասական պատասխան է տվել։