Լրահոս
Հասարակական
18:36
09.02.22
727

Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը, բռնվել ՌԴ սահմանապահների կողմից. «Aravot.am»

Img default alt hy

«Aravot.am»-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին 18:54-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա. Բ.-ն, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի Արարատի մարզի վարչական տարածքում տեղակայված սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում, հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։

Եվ Թուրքիայի Հանրապետության կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում այս դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 329 հոդվածի 1-ին մասով (Oտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքը, Հայաստանի Հանրապետությունում գտնվելը կամ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցումը տեղափոխումը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով):

Այս դեպքի առնչությամբ լրատվամիջոցին դեռ չի հաջողվել լրացուցիչ տեղեկություն ստանալ ԱԱԾ-ից:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ «Aravot.am»-ին դեպքի առնչությամբ ասել է.

«Տեղյակ չեմ, չեմ հասցրել բան անեմ»: