Լրահոս
Միջազգային
20:46
19.02.22
247

Ինչպե՞ս կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Թուրք նախարարի կարծիքը

Img default alt hy

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարված հարաբերություններին։

Նրա խոսքով, Անկարան գործադրում է բոլոր ջանքերը սևծովյան տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։

Թուրք նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանում առկա բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն դիվանագիտական ​​և բանակցությունների միջոցով։