Լրահոս
Քաղաքական
12:00
30.10.25
97

Թուրքիայի հետ սահմանի բացումը ժամանակի հարց է․ Փաշինյան

Img default alt hy

Թուրքիայի հետ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ընդամենը ժամանակի հարց է։ Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում անցկացված «Առաջնորդության խաչմերուկներում» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, բայց թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ»,- ասել է Փաշինյանը: