Լրահոս
Տարածաշրջան
10:30
13.04.23
94

Թուրքիան սկսել է գազ մատակարարել Բուլղարիա

Img default alt hy

Թուրքիան Բուլղարիա է մատակարարել բնական գազի առաջին խմբաքանակը՝ երկու երկրների միջև կնքված 13 տարվա էներգետիկ պայմանագրի շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գազի ծավալը, որն ի սկզբանե կմատակարարվի Բուլղարիա, կկազմի մոտ 55 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր առմամբ Թուրքիան նախատեսում է տարեկան մոտ 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխել հարևան երկիր: