Լրահոս
Միջազգային
20:25
05.01.23
125

Թուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդի դերը

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Անկարայի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման գործում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանք անդրադարձել են հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը», - ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

Էրդողանի խոսքով՝ Անկարան նաև կարող է դիվանագիտական ​​ներդրում ունենալ Զապորոժիեի ատոմակայանում իրականացվող գործընթացի արագացման գործում: