Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:52
07.04.23
114

Թուրքիան ուզում է, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը շուտ կնքվի. Չավուշօղլու-Լավրով հանդիպում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքումը Հարավային Կովկասում տևական ու կայուն խաղաղություն կբերի: Այս մասին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում: 

Սերգեյ Լավրովը, հիշեցնելով, որ Բաքվի ու Երևանի միջև բանակցությունները սկսվել են Մոսկվայի հովանու ներքո, հույս է հայտնել, որ «արտատարածաշրջանային» երկրները չեն խանգարի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: