Լրահոս
Տարածաշրջան
21:00
27.03.23
113

Թուրքիան Իրաքին կվճարի 1.5 մլրդ դոլար

Img default alt hy

Երկար տարիներ է, ինչ Թուրքիայի և Իրաքի կառավարության միջև, Իրաքի տարածքից  հում նավթի արտահանման  շուրջ տարաձայնություններ կան:

Մասնավորապես, Իրաքը  2014-ին Թուրքիային դատի էր տվել Անկարայի և Էրբիլի միջև նավթային գործարքի պատճառով, որը վերաբերում էր Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով նավթի արտահանմանը:

Ինչպես փոխանցում է Ermenihaber. am-ը՝ թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝  ի վերջո, 2023-ի մարտի 26-ին Միջազգային արբիտրաժային դատարանը հրապարակել է իր վճիռը, սակայն ոչ ի օգուտ Թուրքիայի:

Թուրքիան պարտավորվել Է Իրաքին վճարել 1,5 մլրդ դոլար: