Լրահոս
Քաղաքական
13:18
19.10.22
123

Թուրքերին և ադրբեջանցիներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելը չի բացառվում, Թուրքիայում էլ շատ հայեր են ապրում․ Վահան Քերոբյան

Անդրադառնալով ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, և մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։

Լրագրողի հարցին՝ մտավախություն չկա՞, որ թուրքերը և ադրբեջանցիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանն ասել է․

«Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ երկքաղաքացի թուրքեր»։

Անդրադառնալով հարցին, թե կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանը պատասխանել է․

«Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։