Լրահոս
Քաղաքական
20:11
20.01.25
251

Թուրք հանցագործներն ի՞նչ էին անում Հայաստանում. Երևան-Անկարա աղմկոտ համագործակցություն

 

«Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 18-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, բացառիկ բարի կամք է դրսևորել Հայաստանի իշխանությունը: Թուրքիային է արտահանձնել այդ երկրում երկար տարիներ հետախուզման մեջ եղած հանցավոր խմբավորման երկու պարագլխի: Թե ե՞րբ, ի՞նչ պայմաններում են կալանավորվել թուրք հանցագործները Հայաստանում, իշխանությունը քար լռություն է պահպանում: Թերեզա Կադաևչյանն է փորձել պարզել, թե ինչո՞ւ են մինչ օրս Դինքի սպանության գլխավոր կազմակերպիչներին չհայտնաբերած Թուրքիայի իրավապահներն այդքան շնորհակալ Հայաստանի իշխանություներին: