Լրահոս
Աշխարհ
20:00
19.10.24
248

Թունավոր փրփուրը ծածկել է Նյու Դելիի Յամունա գետը

Img default alt hy

Հնդկաստանում սուրբ համարվող Յամունա գետը Նյու Դելիով հոսելիս ծածկվել է սպիտակ փրփուրի հաստ շերտով։ Ինչպես հայտնում է Press Trust of India (PTI)՝ վկայակոչելով փորձագետներին, փրփուրը կարող է վտանգ ներկայացնել մարդկանց առողջությանը։

Հնդկաստանի մայրաքաղաքի իշխող «Ընդհանուր մարդկանց» կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակին:

«Հատուկ փրփրազերծիչներ արդեն ցողվել են այս խնդրի դեմ պայքարելու համար, և մետրոպոլիայի կառավարությունն ակտիվորեն միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կառավարելու և կարգավորելու համար»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ PTI-ն մեջբերում է կուսակցության խոսնակի խոսքերը:

Քայքայիչ փրփուրը պարունակում է ամոնիակ և ֆոսֆատներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում առողջության համար, այդ թվում՝ շնչառության և մաշկի հետ կապված խնդիրներ, ասում են բնապահպանության փորձագետները:

Դելիի ազգային մայրաքաղաքային տարածքում գտնվող Յամունան միշտ բնութագրվում է աղտոտվածության բարձր մակարդակով, այստեղ, գործնականում, ձուկ չկա: Քաղաքացիները մայրաքաղաքի իշխանություններին մշտապես մեղադրում են անգործության և շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի ոչ բավարար ջանքերի մեջ։