Լրահոս
Տարածաշրջան
22:27
22.08.22
185

Թունավոր նյութեր՝ ռուսների դեմ. Զելենսկին խոսք է տալիս «վերադարձնել Ղրիմը», Բայդենը նորից զենք է տալիս

Ռուս-ուկրաինական պատերազմը, որ չի ավարտվում արդեն կես տարի, շարունակում է մարդկությանը միջուկային աղետով սպառնալ: Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում իրավիճակը վերահսկելու համար Զապորոժիե են ուզում այցելել ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, Մոսկվան համաձայն է: 

Զապորոժիեում զենքերը չեն լռում: Զելենսկին խնդրում է ուկրաինացիներին դիմանալ՝ չնայած բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ արդեն 9000 ուկրաինացի զինվոր է զոհվել: Վերջին անգամ պաշտոնական Կիևը զոհերի թիվ հրապարակել էր ապրիլին, այն ժամանակ 3 անգամ պակաս էր կորուստը: