Լրահոս
Քաղաքական
16:45
21.09.24
283

Թո՜ղ հավերժի ամենայն հայոց հայրենիք Հայաստանը. Սամվել Բաբայանն ուղերձ է հղել

Img default alt hy

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ․

«Սիրելիˊ հայրենակիցներ,

1991թ. սեպտեմբերի 21-ին մենք վստահաբար «այոˊ» ասացինք անկախությանը՝ ուղենշելով մեր երկրի ապագան։

Անկախության և ինքնիշխանության ճանապարհն, ինչ խոսք, բարդ էր, սակայն՝ հաստատակամ։ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների, որոնց ռացիոնալ հաղթահարումից է կախված մեր պետության անվտանգությունը, կայունությունն ու զարգացումը։

Այս ճանապարհին Հայաստանի Հանրապետության ընտրությունը հստակ իրավունքն ու տարընթերցումների տեղիք չտվող օրենքը պետք է լինի։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։

Թո՜ղ հավերժի ամենայն հայոց հայրենիք Հայաստանը»։