Լրահոս
Տնտեսական
13:45
13.04.23
183

Տնտեսվարողը չպիտի գնա սահման ու իմանա, որ արտահանում չի կարող անել. Ավետիսյանը՝ Քերոբյանին

Img default alt hy

«Պարոն Քերոբյան չեմ կիսում Ձեր տեսակետը, որ ասում եք՝ 1 տոկոս է կաթնամթերքի արտահանումը և դրա մասին շատ չանհանգստանանք ․ ի վերջո, այդ մեկ տոկոսներով է ձևավորվում 100 տոկոսը»,- ԱԺ-ում դիմելով էկոնոմիկային նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորի խոսքով՝ որպեսզի տնտեսվարողները խնդրի չբախվեն, չհասնեն ահմանին ու պարզեն, որ չեն կարող իրենց ապրանքն արտահանել, նախարարությունը պետք է կանխարգելման աշխատանքներ տանի՝ վաղ գնահատելով ռիսկերը։