Լրահոս
Հայաստան
17:55
11.01.22
150

Տնտեսագիտական համալսարանին 12 մլն դրամի վնաս է պատճառվել. դատարանը բավարարել է Ավետիսյանի հայցը

Img default alt hy

ՀՀ Վճռաբեկ դատարանը հունվարի 10-ին բավարարել է ՀՊՏՀ-ի նախկին աշխատակից Խաչատուր Ավետիսյանի հայցն ընդդեմ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի։

Ավետիսյանը 2019 թվականի հունիսի 1-ից աշխատանքի էր անցել ՀՊՏՀ-ում որպես Տնտեսական և ինժեներատեխնիկական բաժնի գլխավոր էներգագետ-ճարտարագետ: Սակայն 2020 թվականի հունվարի 9-ին ծանուցում էր ստացել, որ հաստիքի կրճատման պատճառով ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

Ավետիսյանը պահանջում էր դատարանից՝ պարտավորեցնել Գալոյանին՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 02.03.2020 թվականի հրամանն անվավեր ճանաչել, նախկին աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ բռնագանձել։

«Ցավոք, ռեկտորի ապօրինության հետևանքն այժմ կրելու են բուհի ուսանողները, քանի որ այս ամբողջ ընթացքում կուտակված հարկադիր պարապուրդի գումարը, որը կազմում է շուրջ 12 մլն ՀՀ դրամ վճարելու է ոչ թե ապօրինության հեղինակը, այլ բուհի ուսանողները՝ իրենց վարձավճարներից: 

Սակայն, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ռեկտորը հետ վերադարձնի այդ գումարը ուսանողներին՝ իր անձնական միջոցներից, որովհետեւ այսպես շատ անարդար է, ուսանողները ռեկտորի անօրինականության պատճառով չպետք է տուժեն:

Դիանա Գալոյանն ինձ աշխատանքից ազատել էր, որովհետև ես չէի հանդուրժում համալսարանում կատարվող ապօրինությունները և բարձրաձայնում էի այն խախտումները, որոնք տեսնում էի»,- նշել է Խաչատուր Ավետիսյանը։