Լրահոս
Հասարակական
18:53
03.11.25
5 518

Փոքրիկ Տիգրանը կատուների հետ էր սիրում խաղալ

Img default alt hy

Կատուների հետ էր սիրում խաղալ փոքրիկ Տիգրանը: Մանկապարտեզ էր գնում ու խելոք տուն գալիս,- «News.5tv.am»-ի հետ զրույցում պատմել է Տիգրանի քույրը: Նրա խոսքով Տիգրանը հեռու տեղ չէր գնա: Տիգրանի քույրն ասում է, որ հայրը տեսել է Տիգրանին ու դաշտերից տուն չի կանչել:

3 տարեկան Տիգրանի եղբայրների մտքում տան մեծերի զրույցներն են պտտվում: 
«Տիգրանի ձեռքերը պատառոտված էր ու հողոտ: Աչքերը բաց էին»,- պատմում է Տիգրանի փոքր եղբայրներից մեկը: Տղան միայն ասում է, որ վաղը Տիգրանին թաղելու են: Բայց թե ինչ է թաղումը՝ չգիտի, մեծերից է այդպես լսել: 

Հիշեցնենք, որ այսօր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ Տիգրանին խեղդամահ է արել իր հայրը: