Լրահոս
Հասարակական
16:42
01.08.25
139

Թղթե QR կոդերը հանվել են շրջանառությունից. ինչպե՞ս օգտվել տրանսպորտից

Այսօր մետրոյի պատուհանների մոտ հերթեր են գոյացել: Շրջանառությունից հանվել են տրանսպորտից օգտվելու թղթե QR կոդերը։ Փոխարենը կարող եք տրանսպորտային քարտ գնել ու լիցքավորել այն կամ օգտվել վճարման մյուս տարբերակներից՝ անհպում բանկային վճարային քարտերից ու բջջային հավելվածից: Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից, Telcell սպասարկման կետերից, Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից: