Լրահոս
Աշխարհ
21:15
05.04.23
460

Տղամարդը կացնով հարձակվել է մանկապարտեզի վրա և կյանքից զրկել չորս երեխայի

Img default alt hy

Բրազիլիայում տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա  և սպանել չորս երեխայի: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, հայտնում է The Mirror-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան երկրի հարավում գտնվող Բլումենաու քաղաքում։ Տղամարդը, պատի վրայով ցատկելով, մտել է մանկապարտեզի տարածք և սկսել կացնով հարվածել  երեխաներին։ Նրանցից չորսը մահացել է, հինգը՝ վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։

Հանցագործը արարքից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն։ Հետաքննությունը կպարզում հանցագործության  դրդապատճառներն ու այլ  հանցակիցների հնարավոր առկայությունը։ Շենքը շրջափակել են ուժայինները, ներսում են գտնվում նաև երեխաներ։