Լրահոս
Հասարակական
11:14
21.02.22
1 710

Տեսախցիկն արձանագրել է Աբովյան քաղաքի սկզբնամասում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը (տեսանյութ)

«​SHAMSHYAN.com»-ը  ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի  20-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով ընտանիքի  5  անդամներ տեղում մահացել են, իսկ անչափահաս երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել  է հիվանդանոց:

Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 29-ամյա  Ռազմիկ Դավթյանը, ում հայրը փորձում էր ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե վարորդը ինքն է եղել: