Լրահոս
Հասարակական
20:45
20.08.22
124

«Տեռո՞ր», թե՞ «դրուժբա». քաղաքացիները՝ Հայաստանով ադրբեջանցիների անցնելու մասին

Ահաբեկչության վտանգը մեծանում է, ըստ Հայաստանի որոշ քաղաքացիների, եթե իրականություն դառնա Փաշինյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը մի քանի կողմից կարող է հատել Հայաստանի սահմանը ու գնալ Նախիջևան:

Հիմա Հայաստանի ԱԱԾ-ն նախատեսում է երեք անցակետ բացել Ադրբեջանի համար՝ Սոթքում, Քարահունջում և Երասխում:

Մարդկանց մի մասն ադրբեջանցիների անցուդարձի պայմաններում անվտանգ ապրելու հնարավորությունը բացառում է, մի մասն էլ՝ հանգիստ է, քանի որ, իրենց խոսքով, «քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում»: