Լրահոս
Իրավական
20:15
07.04.23
131

Տելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

Img default alt hy

Ապրիլի 5-ի երեկոյան ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: