Լրահոս
13:30
17.04.23
112

Տեղում արյունալի դեպքերից հետո հայկական և ադրբեջանական կողմերը ինժեներական աշխատանքներ են անում

 

Տեղ գյուղում ապրիլի 11-ին հայ և ադրբեջանցի զինվորականների արյունալի փոխհրաձգությունից 6 օր անց ինժեներական աշխատանքներ են անում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը, հայտնում են Սյունիքի բնակիչները: Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են տարածում Հայաստանում տեղակայված ադրբեջանական հենակետերից՝ նշելով, որ Ադրբեջանի բանակը կարևոր բարձունքներ է զբաղեցրել Հայաստանի հետ սահմանին: