Լրահոս
Կրթություն և գիտություն
19:47
22.02.22
210

Տեղի է ունեցել կրթության զարգացման պետական ծրագրի նախագծի հանրային ներկայացումը

Img default alt hy

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի›› նախագծի հանրային ներկայացումը, որը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կրթական հիմնադրամի և «Թումո» կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկայացրել են կրթության զարգացման ծրագրի ընդհանուր գործընթացը, ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունների առանցքային դրույթները, ինչպես նաև ժամանակացույցը:

Ներկայացվել են կրթության զարգացման ռազմավարության ընդհանուր գործընթացը և ժամանակացույցը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով ծրագրի նախագիծը, նշել է, որ դրա կենտրոնում մարդն է, իսկ նրա կարողությունների ընդլայնումը՝ մարդկային կապիտալը զարգացնելու և իրացնելու միջոց: