Լրահոս
Իրավական
20:00
13.04.23
131

Տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ` նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Արթուր Նահապետյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի և Հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի երդման արարողությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: