Լրահոս
22:15
07.04.23
177

Տեղի բնակիչները կմոտենան ադրբեջանցիներին՝ հարցեր պարզելու. իշխանությունը փախեփախ է անում

Անսպասելի քայլ են մտադիր անել  Տեղ գյուղի բնակիչները, որ  զայրացած են իրենց ճակատագրի  մասին  պաշտոնյաների  կցկտուր տեղեկություններից: Գյուղացիներից մեկն այսօր «Հայլուրի» թղթակցին ասել է, որ պատրաստվում են մոտենալ ադրբեջանցիներին՝ հարցեր պարզելու:  

Տեղի բնակիչները չեն տեսնում հայ զինծառայողներին, որոնք, իշխանության որոշ ներկայացուցիչների պնդմամբ, կանգնած են իրենց մեջքին: Մարդիկ ուզում են հետ բերել իրենց  հողերը, որի վրա 9 օրում թշնամին 5 դրոշ է  տնկել: