Լրահոս
Հասարակական
16:30
07.02.25
245

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Img default alt hy

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Տոնի առիթով Սուրբ Պատարագից հետո կատարվելու է նորապսակների օրհնության հատուկ կարգ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է 2024-2025թթ․ նորապսակ զույգերին Մայր Տաճարում մասնակից դառնալ օրհնության արարողությանը։

Մասնակցության և լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք կապվել Լուսարարապետության գրասենյակ (010) 51 71 90 կամ (093) 02 51 63 հեռախոսահամարներով: