Լրահոս
Հասարակական
16:50
19.02.22
190

Թբիլիսիում միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Թումանյանի ծննդյան 153-ամյակին

Img default alt hy

Փետրվարի 19-ին Թբիլիսիում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակին, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Միջոցառման շրջանակներում վիրահայ համայնքի և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները այցելել են Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, ծաղիկներ խոնարհել Հովհաննես Թումանյանի շիրմաքարին։

Թումանյանի ստեղծագործությունների արտասանությամբ են հանդես եկել վիրահայ դպրոցականներն ու Վիրահայոց թեմի նախակրթարանի սաները։

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ պանթեոնում անցկացվել են նաև միմյանց գիրք նվիրելու ավանդական միջոցառումը։