Լրահոս
18:15
21.08.22
115

Տավուշի Սևքար գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է անասնագոմի տանիքը և մոտ 350 հակ անասնակեր

Img default alt hy

Օգոստոսի 21-ին, ժամը 09։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևքար գյուղի 19-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 13։15-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և մոտ 350 հակ անասնակեր: