Լրահոս
Քաղաքական
18:54
04.04.25
194

Թասիբով գյումրեցին վերջին հարվածը հասցրեց ՔՊ-ին. Մարտուն Գրիգորյանի ծանր որոշումը

 

Մարտուն Գրիգորյանը Գյումրիի ավագանու ընտրությունից 4 օր անց որոշեց: Նա անհրաժեշտ ձայներով կաջակցի Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա դառնա Գյումրիի քաղաքապետ: Սա Գրիգորյանը համարում է իր «քաղաքական անցած ճանապարհի բարդագույն ու ծանր որոշումը»: Ասում է՝ դրա շուրջ երկար է մտածել ու մեծ դժվարությամբ ընդունել հանուն պետության և պետականության՝ մի կողմ դնելով անձնական շահը: Եվ այսպես՝ ՔՊ-ն տապալվեց նաև Գյումրիում: