Լրահոս
Տնտեսական
18:45
06.08.25
186

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 6-ին, կազմել է 383.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.22  դրամ (աճել  է 1.93 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.79  դրամ:

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 384.5-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-440 դրամով, վաճառվում է 446.5–452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.54-4.76 դրամով, վաճառվում է 4.86-5.08 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 445.5-447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.72 դրամով, վաճառվում է 4.80 դրամով: