Լրահոս
Հայաստան
17:12
11.01.22
326

Տաքսի են «փախցրել»․ Մասիսից՝ Երևան

Img default alt hy

Հունվարի 7-ին ժամը 18-ի սահմաններում մի տաքսու վարորդ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու ժամ առաջ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից առևանգել են իրեն կցագրված «Օպել» մակնիշի տաքսին։

Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանների հետ, ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում նույն օրը, ժամը 18.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին գողացված մեքենան և, վարորդով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Մասիսի բաժին։

Պարզվել է՝ բերման ենթարկված 40-ամյա տղամարդը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ է։

Նա տվել է խոստովանական բացատրություն։