Լրահոս
Հասարակական
23:08
04.04.25
265

Տաք, բայց տեղումնառատ ապրիլ՝ Հանրապետության ամբողջ տարածքում. գարունը խոստումներ է տալիս գյուղացուն

 

Հայաստանում ապրիլը ջերմ է լինելու, բարենպաստ՝ նաև հողագործի համար: Բայց ջրի խնդիրը սուր կլինի. ջրամբարները լիքը չեն: Մասնագետներն ասում են, որ 15-ից 20 տոկոս պակաս է ջուրը՝ ձմեռային չոր եղանակի պատճառով: Հողագործները հակադարձում են՝ պատճառն ամենևին էլ եղանակը չէ, որ ջրամբարները դատարկ են, այլ մեծաթիվ ՀԷԿ-երի գոյությունը: