Լրահոս
Հասարակական
13:15
04.02.25
660

Թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 4-ին, հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայքնային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի 7-րդ շենքի բակում կայանված ավտոմեքենան թալանել են, հայտնում է Shamshyan.com-ը: 

Պարզվել է, որ թալանել են նշված շենքի բնակչին պատկանող, կայանված վիճակում գտնվող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան՝ տուժողին պատճառելով մոտ 3 միլիոն դրամի վնաս: 

Պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: