Լրահոս
Հասարակական
19:00
31.01.26
164

Տագնապ՝ հոգևորականների սրտում. գնդերեցներից ազատվելու ՊՆ ղեկավարի աղմկոտ որոշումը նաև օրինական չէ

Պաշտպանության նախարարի՝ գնդերեցներին բանակից հեռացնելու որոշման հրապարակումից հետո այսօր առավոտից ռազմական ոստիկանության մի մեքենա է հսկել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հանձնված է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: 

44-օրյա պատերազմին խաչով ու սրով մասնակցած, ընկերներից մի քանիսին կորցրած գնդերեցները կասկած չունեն՝ Սուրեն Պապիկյանը որոշել է հեռացնել իրենց բանակից, որովհետև 40-ից ընդամենը երկուսն են համաձայնել տիրադավ դառնալ: