Լրահոս
Քաղաքական
21:54
04.04.25
220

Սյունիքի վրա 14 օր կրակող Ադրբեջանը ական է դնում խաղաղության համաձայնագրի տակ. Բաքվի իրական նպատակը

 

Ադրբեջանը Հայաստանից նորից «ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ» է պահանջում: Բաքուն պնդում է, թե ադրբեջանցիները զոհվում կամ վիրավորվում են հենց այն տարածքներում, որոնք նշված չեն արդեն հանձնված քարտեզներում: Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանն է միջազգային հանրությանը կոչ արել «ճնշում գործադրել Հայաստանի վրա ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները փոխանցելու համար»։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել: Քաղաքագետների կարծիքով՝ Ադրբեջանը հերթական քայլն է անում Հայաստանը որպես հակամարտության կողմ ներկայացնելու համար: