Լրահոս
18:45
21.08.22
80

Սյունիքի մարզի վեց գյուղերում երկար ժամանակ ջուր չի լինի

Img default alt hy

Վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 21-ի ժամը 15.00-ից մինչև օգոստոսի 22-ի ժամը 24.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն, Քարաշեն, Խնձորեսկ, Տեղ, Արավուզ, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը:

Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, Գորիս քաղաքում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումով:

Նշվում է, որ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: