Լրահոս
Արցախ
13:18
23.05.23
96

«Ստում է Փաշինյանը». Հայաստանի և Արցախի նախկին նախագահներն արձագանքել են Արցախի ԱԺ հայտարարությանը

Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները արձագանքել են Արցախի խորհրդարանի՝ երեկ ուշ երեկոյան ընդունած հայտարարությանը, որով հայկական երկրորդ հանրապետության օրենսդիրը կոչ էր անում Հայաստանի և Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ դատապարտել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի հայտարարությունները՝ պնդելով, թե այլապես նրանց լռությունը կդիտարկվի որպես Հայաստանի վարչապետի հետ համաձայնության նշան: