Լրահոս
Միջազգային
15:07
25.03.23
108

Ստորջրյա ԱԹՍ-ներ՝ Փհենյանի նոր զենքը. Կիմ Չեն Ընը «ցունամի» է անում ծովում

Հյուսիսային Կորեան փորձարկել է նոր ստորջրյա անօդաչու թռչող սարք, որը կարող է միջուկային զենք կրել, հայտնել է այդ երկրի պետական հեռուստաալիքը։ Նոր զենքի ցուցադրությանը մասնակցել է Կիմ Չեն Ընը: 

Ըստ հյուսիսկորեական աղբյուրների՝ «Ցունամի» կոչվող ստորջրյա հարվածային ԱԹՍ-ն ջրի տակ 80-ից 150 մետր խորությամբ ընթացել է ավելի քան 59 ժամ և պայթեցրել ոչ միջուկային բեռը: Հաղորդվում է, որ նոր համակարգը կարող է «ոչնչացնել թշնամու նավերի խմբերը»: