Լրահոս
Քաղաքական
16:50
22.09.24
300

Ստիպված ենք հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանությանը դեմ լինել. Ամալյան

Img default alt hy

Ես ինքս քաղաքական մարդ չեմ և քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել, իսկ սա քաղաքականություն չէ, այլ մարդկային գործոն, որ ստիպված ենք հակառակորդ պետության շահերը պաշտպանող իշխանությանը դեմ լինել:

Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Դավիթ Ամալյանը։

«Հավատում եմ Սրբազան շարժմանը և համոզված եմ, որ մի քանի հարյուր հազարներ կողմնակիցները կդառնան միլիոններ։ Մի քանի տոկոս կմնա էն խավը, որն ասում է՝ ջհանդամը, թե ադրբեջանցիք չեն գա»,- նշեց նա։