Լրահոս
Արցախ
09:53
22.10.22
125

Ստեփանակերտում մեքենաներ են բախվել

Img default alt hy

Հոկտեմբերի 21-ին ժամը 16։20-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, միաժամանակ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոններում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության օպերատիվ հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 35-ամյա Ա.Ս.-ն և 31-ամյա Գ.Կ.-ն իրենց վարած 《Priora》և 《Opel Combo》մակնիշի ավտոմեքենաներով նշված փողոցի 130 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են իրար։

ՃՏՊ հետևանքով Գ.Կ.-ն ստացած մարմնական վնասվածքով Շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Հետագա վտանգները կանխելու համար փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները և սահմանազատել վթարի տարածքը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։