Լրահոս
Քաղաքական
21:21
25.03.23
187

Սթափվել է պետք․ Արթուր Վանեցյան

Img default alt hy

Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի իշխանությունների արկածախնդիր անգործությունից, հերթական սանդրանքի միջոցով արցախահայությանը դրել է տոտալ շրջափակման մեջ, գրել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Ի վերջո, պետք է գիտակցել` սակուրան հիմնականում էսթետիկ խնդիրներ է լուծելու: Ֆուտբոլը, անկախ մրցակցից, սպորտային հետաքրքրության ու էմոցիաների տիրույթում է: Մինչդեռ Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, սպառնում է մեր գոյությանը:

Ժամանակն է կարևորը զատել անկարևորից:

Սթափվել է պետք»,- սոցցանցի իր էջում գրել է Արթուր Վանեցյանը: