Լրահոս
Քաղաքական
17:14
18.10.24
137

Ստամբուլում «3+3»-ի շրջանակում կայացել է Միրզոյան-Արաղչի հանդիպումը

Img default alt hy

Ստամբուլում կայացել է ՀՀ և Իրանի ԱԳ նախարարներ՝ Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի հանդիպումը, այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

«Իրանի ԱԳ նախարարը հանդիպել և մտքեր է փոխանակել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ստամբուլում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) երրորդ հանդիպումը: