Լրահոս
Առողջապահական
11:15
27.04.23
143

Սրտանոթային հիվանդությունները գարնանը. ինչպե՞ս խուսափել սրացումներից

Img default alt hy

Հայաստանում սրտի հիվանդություններն առավել հաճախ հանդիպողների թվում են։

Գարունը, բացի դրական էմոցիաներից, որպես կանոն, իր հետ բերում է նաև սիրտ-անոթային մի շարք խնդիրներ: Մասնավորապես, գարնան ամիսներին սրտանոթային հիվանդությունների թիվն ավելանում է 30-40 տոկոսով, գրել է Aysor.am-ը։

Ձմռանը օրգանիզմի դիմադրողականությունը զգալիորեն ընկնում է, ինչի հետևանքով արդեն գարնանը սրտանոթային հիվանդությունները սկսում են ակտիվանալ:

Եղանակային տատանումները նպաստում են անոթների սպազմին, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել ինֆարկտի և ինսուլտի:

Տղամարդիկ սրտանոթային հիվանդությունների նկատմամբ խոցելի են 40, կանայք՝ 50 տարեկանից հետո։

Սիրտանոթային հիվանդության նախանշաններն են՝ ցավ կրծքավանդակում, որը հաճախ կապված է լինում ֆիզիկական լարվածության հետ, ուղեկցվում է սառը քրտինքով, հևոց, գիտակցության մթագնում։ Այն անձինք, ովքեր ծխում են, ապրում են սթրեսային կյանքով, ֆիզիկապես ակտիվ չեն, ունեն ավելորդ քաշ, կարող են ձեռք բերել հիպերտոնիա, սիրտ-անոթային հիվանդություններ։

Ստեղծված իրավիճակում օրգանիզմի դիմադրողականությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ավելի շատ օգտագործել միրգ և բանջարեղեն, նվազեցնել ճարպոտ սննդի օգտագործումը և բացառել ծխելը։

Աշխարհի բոլոր սրտաբանները սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ են տալիս շփվել առավելապես դրական աուրայով մարդկանց հետ։

Սրտանոթային խնդիր ունեցողներին՝ անկախ սրացումներից, բժիշկները խորհուրդ են տալիս պարբերաբար դիմել մասնագետի և անցնել անհրաժեշտ հետազոտություն։