Լրահոս
Քաղաքական
19:15
15.05.25
138

Սրբուհի Գալյանը Հունաստանի դեսպանին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Img default alt hy

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
Նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը՝ ընդգծելով արդարադատության համակարգում երկխոսության շարունակականությունը:
 
Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը՝ անդրադառնալով դատաիրավական ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերին։
 
Նախարարը ներկայացրել է նաև Սահմանադրական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով, որ նոր սահմանադրության տեքստն ակնկալվում է ունենալ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Արդարադատության նախարարության կողմից մշակվող նոր ճանապարհային քարտեզին: Կարևորվել են նաև իրավահավասարության ապահովման ոլորտում ձեռնարկվող քայլերը:
 
ՀՀ-ում Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել երկկողմ համագործակցությունը։

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 1 человек

Возможно, это изображение 1 человек