Լրահոս
Քաղաքական
18:54
30.01.26
434

Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու․ Պապիկյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ԶՈՒ-երում չի լինելու հոգևոր ծառայություն

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն

Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ

նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր

ծառայության, գնդերեցների գործունեություն։

Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ

պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ

եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել,

վիրավորվել, անհետ կորել…

Հետաքրքիր է՝ Պապիկյանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի

խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր

սրբություն…

Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»։