Լրահոս
Հասարակական
23:00
22.05.23
155

«Սրա մերը ո՞նց կարար հերոսածին դառնար». զոհված զինվորների ծնողների զայրույթը

Երրորդ օրը Կառավարության շենքի մոտ նստացույց անող զոհված զինծառայողների ծնողները հիշեցնում են Փաշինյանին՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ հազարավոր գործեր կան, որոնց ընթացք չի տրվել, չթաղված մասունքների հանդեպ սրբապղծության համար ոչ ոք չի կալանավորվել, իսկ «գործ տվողը չի կարող հերոս լինել»: 

Այսօր Գայանե Հակոբյանին կալանավորելու՝ դատավոր Չիչոյանի որոշումը բողոքարկող դիմումը փաստաբանները ուղարկել են վարչական դատարան: